2017-ին արտահանվել է 10,8 հազար տոննա դեղձ

Վրաստանից 2017 թվականի ընթացքում 10,8 հազար տոննայից ավելի դեղձ է արտահանվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը:

Նախորդ տարվա համեմատ՝ դեղձի արտահանումն աճել է 88 տոկոսով: Վրաստանի եկամուտն այս մրգի վաճառքից կազմել է 4,2 մլն ԱՄՆ դոլար:

2016 թվականի ընթացքում Վրաստանն արտահանել է 5,8 հազար տոննա դեղձ, եկամուտը կազմել է 2,8 մլն ԱՄՆ դոլար:

Ամենաշատ ծավալով դեղձ արտահանվել է Ռուսաստան՝ 81 տոկոս: Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 8 տոկոս եւ Հայաստանը՝ 6 տոկոս:

Թողնել պատասխան