LIBE-ն աջակցում է Վրաստանին վիզայի ազատականացման հարցում

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատության, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը (LIBE) աջակցություն է հայտնել  Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ վիզայի ազատականացում ստանալու օրենսդրական նախաձեռնությանը:  Սեպտեմբերի 5-ին  տեղի ունեցած  նիստում  Վրաստանի վիզայի ռեժիմի ազատականացման նախաձեռնությանը կողմ  է քվեարկել 44, դեմ`  5 անդամ:

Վիզայի ազատականացման գործընթացի հաջորդ փուլում կհանդիպեն Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի ներկայացուցիչները` տեքստը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այնուհետև Եվրախորհրդարանի լիագումար նիստում տեղի կունենա վերջնական քվեարկությունը:

Եվրախորհրդարանում առաջիկա նիստերը ծրագրված են սեպտեմբերի 12-15-ը, հոկտեմբերի 3-6-ը և հոկտեմբերի 24-27-ը:

Թողնել պատասխան