«Maroon 5»-ը Բաթումիում համերգ կունենա

Հանրահայտ «Maroon 5»  խմբի համերգը տեղի կունենա Բաթումիում` «Հրաշքների հրապարակում»:

Սպասվում է, որ համերգին ներկա է լինելու տարբեր երկրների`  ավելի քան 35 հազար հանդիսատես: Համերգի հետ կապված` հունիսի 6-8-ը  Թբիլիսիից Բաթումի ուղղությամբ լրացուցիչ գնացքներ են մեկնելու` հաղորդում է «Վրացական երկաթուղի» ընկերությունը:  Հունիսի 5-8-ը միջին և բարձր կարգի հյուրանոցների համարները վաղուց զբաղեցված են:«Maroon 5» -ի համերգը ևս «Check in Georgia» ծրագրի շրջանակներում է:

Մեծ քանակությամբ զբոսաշրջիկների այց է սպասվում նաև  Բաթումիում անցկացվող ամենամյա ավանդական ջազ –փառատոնին, որն այս տարի տեղի կունենա  հուլիսի 15-24-ը: Այս տարի զբոսաշրջիկներին առաջարկվում է նաև այցելել բարձրալեռնային Աջարիա, այս նպատակով զբոսաշրջային նոր ուղղություններ են մշակվել:

Թողնել պատասխան