National Geographic-ն առաջարկում է Վրաստան այցելել

National Geographic գիտահանրամատչելի ամսագիրն իր ընթերցողներին խորհուրդ է տվել Վրաստան այցելություն կատարել, և երկիրը համարել է որպես աշնանային ճանապարհորդության համար լավագույն ուղղություններից:

Պարբերականը հրապարակել է 10 երկրների անուններ, որոնք արժի այցելել այս աշնանը: Վրաստանից բացի նշված են նաւ Իռլանդիան, Խորվաթիան, Չիլին, Հնդկաստանը, ԱՄՆ-ի Հարավային Դակոտան, Մեքսիկան, Հորդանանը և այլն: Վրաստանի մասին հոդվածն առաջին համարի տակ է և կոչվում է` «Գինու սիրահարների համար` Վրաստանի Կախեթիի շրջան»: Նշված է նաև, որ Վրաստան կարելի է հատկապես աշնանն այցելել այն պատճառով, որ հոկտեմբերն այստեղ համարվում է գինու ամիս, որի պատրաստման ավանդույթները հազարամյակների պատմություն ունի, իսկ գինի ստանալու վրացական մեթոդը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների ցանկում, Վրաստանում գինու գլխավոր շրջան համարվում է Կախեթին` Թելավի և Կվարելի քաղաքներով: Ազգային կերակրատեսակներից պարբերականը խորհուրդ է տալիս խինկալի և խաճապուրի:

National Geographic-ը ունիկալ գիտահետազոտական պարբերական է, Ամերիկյան ազգային աշխարհագրական հանրության պաշտոնական հրատարակությունը։ Այն հրապարակում է միայն էքսկլյուզիվ նյութեր` պատմության, հնեաբանության, գիտության և մշակույթի վերաբերյալ:

Թողնել պատասխան