Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Որոշումն ընդունվել է քիչ առաջ ԿԸՀ-ում անցկացված նիստի ընթացքում: ԿԸՀ-ի նախաձեռնությամբ՝ արտասահմանում բացված տեղամասերում քվեարկությունը կշարունակվի մինչև 24:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, նոյեմբերի 28-ը՝ չորեքշաբթի, կհայտարարվի ոչ աշխատանքային օր:

Առաջին փուլի վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։