NDI-ի վրաստանյան գրասենյակի տնօրենն ընտրությունների մասին

ndi1176

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի վրաստանյան գրասենյակի տնօրենը հուսով է, որ ընտրությունների օրը բոլորը կկարողանան քվեարկել՝ զերծ մնալով բռնություններից ու ահաբեկումներից։

«Պետք է նշել, որ բռնությունը տեղ չունի», – ասել է ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վրաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Թորնտոնը` խոսելով նախընտրական շրջանի մասին։

«Հուսով ենք, որ առաջիկա օրերին՝ այդ թվում ընտրությունների օրը, բոլորը կկարողանան քվեարկելու իրենց իրավունքն իրացնել առանց բռնության և ահաբեկման: Ինչպես նշեցինք նախնական զեկույցում, մենք կցանկանայինք տեսնել ավելի շատ մրցակցություն և բանավեճ՝ առավել մեծ թվով հարցեր լուծելու համար, որպեսզի քաղաքացիները հասկանան, թե ինչպիսի ընտրություն կատարեն», -նշել է Լորա Թորնտոնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>