NDI.«Վրաստանի բնակչության 58 %-ի համար երկրի կարեւորագույն խնդիրը աշխատատեղերի հարցն է»

Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության 58 %-ի համար երկրի կարեւորագույն խնդիրը աշխատատեղերի հարցն է: Սրա հետ մեկտեղ, հարցին՝ «Ո՞րն է Ձեր կամ Ձեր ընտանիքի համար ամենակարեւոր խնդիրը», հարցվածների մեծամասնությունը պատասխանել է՝ ինֆլյացիան, գնաճը, աղքատությունը, տարածքային ամբողջականությունը եւ կենսաթոշակները:

NDI-ի հետազոտությունն անց է կացվել նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Դրա շրջանակներում Վրաստանի մասշտաբով (բացի Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից), հարցմանը մասնակցել է 3.141 քաղաքացի:

Թողնել պատասխան