Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ

Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

Նրա կարծիքով, օդային երթևեկությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի փոխել ռուսատյացության հռետորաբանությունը։ Նրա խոսքով վրացիների կողմից այս առումով դեռևս առաջընթաց չկա:

Հիշեցնենք՝ Վրաստանում զարգացած իրադարձությունների պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից փոխադրումներ կատարել ՌԴ-ից Վրաստան։