rinkevichi_eaaad

«Լատվիան աջակցում է Եվրամիության ընդլայնմանն ու ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը»,-այս մասին նշել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսը: Փոխանցում է «interpressnews.ge»-ն: «Մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք աջակցում ենք Եվրամիության ընդլայնմանը: Աջակցում ենք բոլոր այն թեկնածու երկրներին, որոնք ԵՄ-ին անդամակցելու մեծ ցանկություն ունեն։ Որևէ մի երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը, չի կարող խոչընդոտել ինտեգրման գործընթացին:  Սակայն, Վրաստանը դեռ բարեփոխումների երկար ճանապարհ…

Կալաձե kaladze

Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն հրաժարվել է քաղաքապետի աշխատավարձից: Քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Կալաձեն կաշխատի քաղաքապետի պաշտոնում, սակայն աշխատավարձը կուղղի ոչ թե սեփական կարիքներին, այլ բարեգործության: Համաձայն հայտարարության, Կալաձեն  նշել է, որ կան բազմաթիվ  քաղաքացիներ, ովքեր ֆինանսապես ծայրահեղ վիճակում են ապրում՝ տարբեր պատճառներով չօգտվելով նաև  սոցիալական ծրագրերից։  Կալաձեի աշխատավարձը կուղղվի հենց նման ընտանիքներին։ Հատկանշական…

ucha nanuashvili omucmen

Վրաստանի Մարդու իրավունքների գործող պաշտպան Ուչա Նանուաշվիլին անդրադարձել է ապագա օմբուդսմենի թեկնածուների ընտրության գործընթացին՝ նշելով, որ ոչ կառավարական ոլորտը հարցը թնջուկ է դարձրել։ «Մարդու իրավունքների պաշտպանը  պետք է լինի անկախ, իշխանության համար ոչ հարմար։   Նա պետք է ունենա մարդու իրավունքների ոլորտում աշխատանքային փորձ և ամենակարևորն այն է, որ առաջնորդվի ճիշտ սկզբունքներով: Պետք է ընտրվի ամենալավը:  Իմ…

qarqashadzeimeda3

Ահաբեկչության մեջ մեղադրվող քաղաքացու փաստաբան Իմեդա Քարքաշաձեն հայտարարել է, որ իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործում որևէ ապացույց դեռևս չկա։ «Գործում առկա նյութերից ելնելով կարող եմ ասել, որ գոյություն չունի որևէ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն, ինչը կարող է ցույց տալ, որ մեղադրյալը որևէ առնչություն է ունեցել  ահաբեկչական կազմակերպության հետ», -ասել է փաստաբանը: Interpressnews լրատվականի փոխանցմամբ՝ դատավոր Ռոման…

prokur_18_1

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում  ձերբակալված անձը մյուս երեք ահաբեկիչների հետ բնակվել  է Թբիլիսիի Իսանի թաղամասի Գաբրիել Սոլոսի փողոցի բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում: Ըստ դատախազության, կասկածյալին ձերբակալելիս, իրավապահները նրա մոտ հայտնաբերել են անօրինական կերպով ձեռք բերված զենք ու փամփուշտներ: «Վրաստանի գլխավոր դատախազությունը ահաբեկչական կազմակերպությանն անդամագրվելու, ահաբեկչական գործողություններին աջակցելու, ահաբեկչություն իրականացնելու նպատակով անօրինական կերպով զենք ձեռք բերելու…

saqalaqo-sasamartlo

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվածի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ։ Առաջարկն արել է դատախազությունը։ Երկրի դատախազությունը նշում է, որ ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվածը անձը Ռուսաստանի քաղաքացի է, ում 17 տարվա ազատազրկում է սպառնում։ Մեղադրյալի փաստաբանը հայտարարել է, որ ինքը ևս պատրաստվում էր դիմել դատական գործընթացը փակ ռեժիմով անցկացնելու խնդրանքով: Փոխանցում է «ipn.ge»-ն:

margvelashvili

Վրաստանի նախագահն արձագանքել է երկու օր առաջ Թբիլիսիի Իսանի-Սամգորի շրջանի Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությանը:

Nadiradze

Թբիլիսիի ավագանու (սակրեբուլոյի) «Ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է 2018 թ․-ի քաղաքային բյուջեն 100 մլն լարիով ավելացնել: Խմբակցության ղեկավար Իրակլի Նադիրաձեն  նոյեմբերի 24-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է Թբիլիսիի բյուջեում փոփոխություններ մտցնելու խմբակցության առաջարկը: Նրա խոսքով, ավագանին այսօր փոփոխությունների մի շարք առաջարկներով մայրաքաղաքի 2018-ի բյուջեի նախագիծը  կուղարկի քաղաքապետարանին։ Նադիրաձեն հստակեցրել է նաև, որ քաղաքային բյուջեն 100 մլն լարիով հարկավոր…

kvirikashvili33

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության թվով 5-րդ գագաթնաժողովին: Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, Կվիրիկաշվիլին այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոսքով կդիմի Արևելյան գործընկերությանգագաթնաժողովի լիագումար նիստի անդամներին: Վարչապետի ելույթը Վրաստանում ընթացող փոփոխությունների, ձեռքբերումների մասին է: Միջոցառմանը կքննարկվեն ինչպես Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում արդեն իրականացված  բարեփոխումներն ու դրանց մեխանիզմները, այնպես էլ նախագծի շրջանակներում հետագա անելիքները: Բրյուսել կատարած այցի ընթացքում…

2

Պանկիսիի կիրճի բնակիչների տեղեկատվությամբ՝ երեկ Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչացված անձանց շարքերում պանկիսցիներ չեն եղել: Ինչ վերաբերում է տարածված տեղեկատվությանը, թե հնարավոր է նրանցից մեկը Դուիսիի բնակիչ, այս պահին Սիրիայում պայքարող Գուրամ Գումաշվիլին լիներ, այս տեղեկատվությունը ժխտում է նրա հորեղբայր Զաուր Գումաշվիլին, որը նույնպես կիրճի բնակիչ է: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե…