Թբիլիսիի ավտոբուսները կվարեն նաև կին վարորդները

Թբիլիսիում ավտոբուսներ կվարեն նաև կին վարորդները։ 19 կին վարորդ, այս պահին նրանցից 10-ը վերապատրաստման դասընթացներ է անցնում, 9-ը դասընթացները կսկսի հաջորդ փուլում: Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:

«Քննությունը և համապատասխան փուլերը հաղթահարելու դեպքում թվով 19 կին վարորդները պատրաստ կլինեն աշխատանքի ընդունվելուն»,- ասել են ընկերությունից:

Թբիլիսիի տրասնպորտային ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջև կնքված համաձայնագրի հիման վրա ընթանում է «Թբիլիսիի ավտոբուսների նախագիծը», որի նպատակը տրանսպորտային ոլորտում հավասար հնարավորությունների և գեենդերային հավասարության ապահովումն է: