«TI» Վրաստան. Եվա Գոլիցինը չպետք է գնա Ստրասբուրգ

Եվա Գոցիրիձեն լավագույն թեկնածուն չէ, ով կարող է ներկայացնել Վրաստանը Ստրասբուրգում, այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին ասել է Թրանսփերենսի ինթերնեյշնլ Վրաստան կազմակերպության տնօրեն Էկա Գիգաուրին:Գիգաուրին գտնում է, որ Ստրասբուրգում Վրաստանի ներկայացուցիչ դատավորների թեկնածուների ցուցակում Նանա Միեդլիձեի` Եվա Գոցիրիձեով փոխարինելը, ինչպես ընթացակարգերի, այնպես էլ թափանցիկության տեսանկունից խնդրահարույց որոշում է:

«Մենք գտնում ենք, որ որոշում կայացնող հանձնաժողովի աշխատանքը բազմաթիվ խնդիրներ ունի: Որոշումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել, կապված այն կոնկրետ թեկնածուների հետ, որոնց վերջնականապես ներկայացրել են: Հանձնաժողովը պետք է 5 թեկնածու ներկայացներ, որոնցից էլ կառավարությունը վերջնական ընտրություն կատարեր»,- հայտարարել է Գիգաուրին:—

Թողնել պատասխան