«TI- Georgia»-ն Վրաստանի խորհրդարանի աշխատանքը գնահատել է ոչ բավարար

Թրանսփերենսի ինթերնեյշնլ-Վրաստան /TI- Georgia/ կազմակերպությունը ութերորդ գումարման խորհրդարանի աշխատանքը գնահատել է ոչ արդյունավետ:

Հետազոտությունը ներառում է Oրենսդիրի քառամյա գործունեությունը, և հիմնական խնդիր է համարվել պատգամավորների բացակայությունը նիստերին: Ըստ եզրակացության՝ բաց թողնված նիստերի քնակը 25 անգամ շատ է ներկայություն ապահոված նիստերից: Ընդհանուր առմամբ այս Խորհրդարանը անց է կացրել 231 լիագումար նիստ, գրանցվել է՝ 5913 բացակայություն, քվորումի բացակայության պատճառով 10 նիստ չի կայացել: 8-րդ գումարման խորհրդարանի հիմնական մարտահրավերը մնում է Կառավարության աշխատանքի հսկողությունը:

Հասարակական կազմակերպության հետազոտությունում նշվում է, որ խորհրդարանը անարդյունավետ իրականացրեց իր հիմնական գործոռույթներից մեկը՝ իշխանության նկատմամբ վերահսկողությունը: Ըստ կազմակերպության՝ Խորհրդարանի թերացումներից են նաև արագ կարգով ընդունված օրենսսդրական փոփոխությունները:

Թողնել պատասխան