Վրաց-ամերիկյան զորավարժությունների համար ԱՄՆ-ից զինտեխնիկա է ուղարկվել Վրաստան:

Վրաց-ամերիկյան զորավարժությունների«Պատվավոր գործընկեր 2016»-ի մասնակիցների համար նախատեսված ռազմական ավտոմեքենաներն ուղարկվել են Վրաստան:

Ռազմական տեխնիկան արդեն գտնվում է Վրաստանի Վազիանի բնակավայրում գտնվող ռազմաբազայում, որոնք համալրում են «M1 A2» տիպի 8 տանկ, 7 հետևակային մարտական մեքենա, մեկ էվակուացիոն մեքենա և 3 «Համմեր» տիպի ամենագնաց:

ԱՄՆ-ի ազգային գվարդիայի զինտեխնիկան Բուլղարիայի Վառնա նավահանգստից` լաստանավով տեղափոխվել է Վրաստան: Վրաց-ամերիկյան զորավարժությունները Վրաստանում անց են կացվում արդեն երկրորդ անգամ: Զորավարժությունների սցենարը հիմնված է հարձակումից պաշտպանվելու գործողությունների վրա:

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեն լրագրողներին հայտնել է, թե զորավարժությունները շատ բարդ կլինեն և կողմերի համար լավ փորձ ձեռք բերելու հնարավորություն կընձեռեն, իսկ ամերիկյան ծանր զինտեխնիկան հնարավոր է մասնակցի նաեւ Վրաստանի անկախությանը նվիրված միջոցառումներին:

Զորավարժություններին է մասնակցելու 1.300 զինծառայող, այդ թվում 650 ամերիկացի, 500 վրաստանցի և150 բրիտանացի, տեղեկացնում է «Interpressnews» պարբերականը:

Թողնել պատասխան