USAID-ին 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Վրաստանին

ԱՄՆ-ն Վրաստանին մոտ 20 մլն դոլարի օգնություն կտրամադրի: Այս մասին հայտնի է դարձել այսօր` ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դուգլաս Բուլը: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ՝ քննարկվել են դրամաշնորհային համաձայնագրերում առկա փոփոխությունները:

Քումսիշվիլին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը և ԱՄՆ-ի զարգացման միջազգային գործակալությանը: Նրա խոսքով, 1992  թվականից ի վեր Վրաստանի ստացած օգնությունը USAID-ից կազմում է 1.2 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ից՝ 4 միլիարդ դոլար:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տարբեր ոլորտներում մրցունակության բարձրացում, շուկայական կողմնորոշում ունեցող աշխատատեղերի ավելացում, հաշմանդամություն ունեցող անձանց և փախստականների ներգրավում:

Թողնել պատասխան