Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են

Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են: Սա երկրում թվով 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները: Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բախկացած ընտրական կոլեգիան:

Այս ընտրություններին մասնակցում է 25 թեկնածու, այդ թվում՝ 19 կուսակցության և 6 նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ:

Ընտրողների ընդհանուր քանակը 3 581 877 է: Նախագահական ընտրություններին զուգահեռ Թերջոլայի ու Սամտրեդիայի մունիցիպալիտետներում միջանկյալ ՏԻՄ մեծամասնական ընտրություններ են տեղի ունենալու: