Կուստուրիցան՝ Աբխազիայի բարի կամքի դեսպանների շարքում

epa01020536 Serbian director Emir Kusturica (R) and Serbian producer Maja Kusturica arrive for a gala screening of Serbian director Emir Kusturica's film 'Promise me this' running in competition at the 60th Cannes Film Festival, 26 May 2007, in Cannes, France. EPA/DANIEL DEME

Սերբ հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան միացել է Աբխազիայի բարի կամքի դեսպաններ բարեգործական շարժմանը: Ռեժիսորին համապատասխան վկայական և մեդալ են փոխանցել Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալությունը:

Կուստուրիցան, ըստ աբխազական կողմի, աջակցություն է հայտնել Աբխազիայի մշակութային ժառանգության պահպանության հարցը միջազգային հասարակության ուշադրությանն  արժանացնելու նախաձեռնությանը:

«Ես՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, աջակցում եմ «Աբխազիայի բարի կամքի դեսպաններին: Աբխազիայում գտնվող հնագույն քրիստոնեական տաճարները պետք է տեսնեն ապագա սերունդները»,- հայտարարել է Կուստուրիցան:

Էմիր Կուստուրիցան 2009 թվականին այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալի, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին կայցելի Թբիլիսի: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Կուստուրիցան 2008 թվականին, երբ տեղի ունեցավ ռուս-վրացական կարճատև պատերազմը, Վրաստանին համարել է ագրեսոր:

Թողնել պատասխան