11 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 24 մարդ:

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 757 դեպք, ապաքինվել է 600 մարդ:

Կարանտինի ռեժիմում է 3031 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 262 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: