7 անձանց մահվան պատճառը CO-ի կուտակումն է. Կազտրանսգազ․ լուսանկարներ

«Կազտրանսգազ Թբիլիսի» կազմակերպությունը ժամեր առաջ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ 7 մարդու մահը կապված է ջրատաքացուցիչի հետ: Բնակարանում CO է կուտակվել:

«Նախնական տվյալներով, բնակարանում գտնվող անձանց մահը պայմանավորված է բաց խցիկի տիպի ջրատաքացուցիչով, ինչի հետևանքով բնակարանում CO է կուտակվել: «Կազտրանսգազ»-ի բիզնեսկենտրոնի ներկայացուցիչները նշված բնակարանում են եղել և պահանջել ապամոնտաժել ջրատաքացուցիչը և այն անջատել գազի խողովակից, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, բնակարանի սեփականատերն այն ինքնակամ միացրել է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ ժամեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ գազի կամ CO-ի հետևանքով 7 երիտասարդ է մահացել: Առայժմ նրանց ինքնությունը պարզ չէ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ 240-րդ հոդվածի հատկանիշներով: