Բացառիկ կադրեր Ախալքալաքում հնչած կրակոցների վայրից

Ախալքալաքում հնչած կրակոցների վերաբերյալ «Ալիք մեդիային» հաջողվել է դեպքի վայրից ձեռք բերել բացառիկ լուսանկարներ, բացի այդ դեպքի վայրից JNEWS լրատվականը հրապարակել է տեսանյութ:

Հիշեցնենք, մարտի 26-ին Ախալքալաքում կրակոցներ էին հնչել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանի տան և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին պատկանող սրճարան-բարի հարակից տարածքում: Դեպքից հետո Վրաստանի ներքին գործի նախարարությունը հետաքննություն է սկսել, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ին և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ին: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրականացրած խուլիգանության մեջ: