Ցուցարարները ներկայացրին 3 հիմնական պահանջները

Վրաստանի խորհրդարանի դիմաց շարունակվում է բողոքի ցույցը, որը սկսվեց դեռես կեսօրին իշխող կուսակցության կողմից սահմանադրական փոփոխությունների օրինագծի տապալումից հետո:

Ցուցարարները ներկայացրեցին հիմնական պահանջները, որոնք ձեռք են բերել ընդհանուր քննարկումների արդյունքում, որին մասնակցում էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները:

Պահանջները հետևյալն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրություններ և անցումային կառավարություն:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։

Զարգացումներին կարող եք հետևել Ալիքի ուղիղ եթերում` Խորհրդարանի մոտից

Ցուցարարները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Posted by Aliq Media on Thursday, November 14, 2019