Ցույց Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ

Հունիսի 20-ի գործով ձերբակալվածների հարազատները և աջակիցները Թբիլիսիի քաղաքային դատարանի հարակից տարածքում բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք հայտարարում են, որ 7 ձերբակալվածներն էլ ապօրինաբար են ազատազրկվել:

Ցույցին միացել է նաև 2017թ. Պանկիսիի կիրճում հատուկ գործողության ժամանակ մահացած 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին:

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում պետք է մեկնարկեր հունիսի 20-ին ձերբակալված 7 անձանց դատական նիստը, որը, սակայն հետաձգվել է՝ մեղադրյալներից մեկի փաստաբանի չներկայանալու պատճառով:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 16-ին: