Դավիթ Գարեջիում տեղացիների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է եղել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, Դավիթ Գարեջիում տեղացիների և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է տեղի ունեցել, սակայն այս պահին իրավիճակը հանդարտվել է:

«Հիմա տարածքում լիարժեք խաղաղություն է: Փաստերի ուսումնասիրությունը մեկնարկել է»,- նշված է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը հանրությանը, քաղաքացիական ակտիվիստներին կոչ է անում չխանգարել սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքին:

Հուլիսի 14-ին ողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվում, որ Դավիթ Գարեջիում լարված իրավիճակ է: Ավելի ուշ, ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ համալիրի տարածքում խաղաղ վիճակ է:

Հատկանշական է, որ Դավիթ Գարեջիի զբոսավար Զվիադ Անանիաշվիլին հայտարարել է, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում գտնվող Ուդաբնոյի վանքերից ադրբեջանցի սահմանապահները հանել են վրացական սրբապատկերները։