Էլիզաբեթ Ռուդ․ Ուրախ եմ, որ երկխոսությունը կայացավ

Ուրախ եմ, որ երկխոսությունը կայացավ, միջազգային գործընկերները պատրաստ են շարունակել գործընթացը։ 

Այս մասին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամականավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը։ Նրա խոսքերով՝կարևորն այն է, որ կողմերը պատրաստ են շարունակել ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումները։

«Մինչ հանդիպումը նշել էի, որ մենք սպասելիքներ եւ հույս ունենք, որ քննարկում է սկսվելու՝ վստահության վերականգնման ու ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ։ Ուրախ եմ, որ այդ սպասելիքներն արդարացան, երկխոսությունը կայացավ։ Հանդիպմանը մենք շատ բան ենք քննարկել, սակայն դետալներին չեմ անդրադառնա, միայն կասեմ, որ հնարավոր շատ տարբերակներ ենք քննարկել», — ասել է Ռուդը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին, իշխանություն-միավորված ընդդիմություն բանակցությունները տեւել է շուրջ 6 ժամ:  Կողմերը երկխոսության սեղանի շուրջ նստել են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առաջարկով։