Հասարակաց տուն՝ «Գիրչիի» գրասենյակում

«Գիրչի» կուսակցությունը իր գրասենյակում հասարակաց տուն է բացել, որը կկրի «Պիոներ» անունը: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: Նա նաև երկրի իշխանություններից պահանջել է օրինականացնել մարմնավաճառությունը Վրաստանում:

Ջափարիձեի խոսքով, նորաբաց հասարակաց տանը մարմնավաճառներ կարող են բերել բոլորը: Իսկ մեկ ժամով սենյակի վարձը կազմում է 49 լարի 90 թեթրի:

«Գիրչի» կուսակցությունը դեռևս 2017 թվականից է պահանջում մարմնավաճառության օրինականացում: Կուսակցությունում հայտնում են, որ դա լավագույն ելքն է թրաֆիքինգի դեմ պայքարելու համար: Նրանց խոսքով, երևույթը օրինականացնելու դեպքում այս ոլորտում աշխատող մարդիկ ավելի պաշտպանված և առողջ կլինեն: