Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց

Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:

Համապատասխան հրամանը ստորագրել է Վրաստանի վարչապետը: Հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Զոհվածներն այս պահի տվյալներով 4-ն են: Վիրավորված երեխաներին ու անչափահասներին տեղափոխել են Իաշվիլիի անվան հիվանդանոց:

Հիվանդանոցում են Թբիլիսիի քաղաքապետը, առողջապահության նախարարը: Հիվանդանոց են տեղափոխվել 6 անչափահաս: