Իրավիճակը Սբ.Երրորդության տաճարում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում հավաքվում են հավատացյալները: Մուտքի մոտ դիմակներ են բաժանվում:

Տաճարում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի պատարագը կսկսվի երեկոյան 23:00-ին: Պատրիարքարանի հաղորդմամբ՝ 22:00-ին կեսգիշերային աղոթք կարվի, իսկ 23:00-ին եկեղեցի կժամանի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:

Տոնական պատարագի ընթացքում տաճարում գտնվող հավատացյալները պետք է պահպանեն 2 մետր հեռավորություն: Տարածքում հսկում են ներքին գործերի նախարարության աշխատակիցները: