Իտալիան բաց է Վրաստանի քաղաքացիների համար

Իտալիայի առողջապահության նախարարության որոշմամբ` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հանվում են ԵՄ-ի կազմի մեջ չմտնող 14 երկրի համար:

Դրանք են` Ալժիր, Ավստրալիա, Կանադա, Ճապոնիա, Մարոկկո, Նոր Զելանդիա, Չեռնոգորիա, Թայլանդ, Ռուանդա, Սերբիա, Հարավային Կորեա, Ուրոգվայ, Վրաստան:

Հայտարարության մեջ նշվում է, որ Իտալիան ընտրել է սահմանափակումների հանման զգուշավոր ուղի. երկիրն ուժի մեջ է թողնում Շենգեն գոտու սահմաններից դուրս գտնվող պետություններից ժամանող հյուրերի ինքնամեկուսացման  պահանջը:

Հիշեցնենք` ավելի վաղ Վրաստանի համար սահմանը բացել են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, իսկ Եմ-ն Վրաստանն ընդգրկել է 15 անվտանգ երկրների շարքում: