Ի՞նչ տեսք ունի Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը հիմա. լուսանկարներ

Հայաստանից դուրս գործող հայկական միակ պետական թատրոնի շենքի վերակառուցումը շարունակվում է: Աշխատանքներն իրականացնվում են Քարթու հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի վերաբացումը նախատեսվում է 2021 թվականին:

Հիշեցնենք, որ թատրոնի շենքը 7 տարի վթարային էր, ներկայացումներ խաղալն արգելվել էր: Թատրոնի շենքի շինարարական աշխատանքները մեկնարկեցին այս տարվա հունվարին և, ինչպես հայտնի է, մինչև 2020 թվականի սկիզբն այն դրսից պատրաստ կլինի: