Կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացավ ևս 5-ով` հասնելով 66-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:

Մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսից պաշտոնապես առողջացած է համարվում 8 պացիենտ:

Կարանտինային գոտում է գտնվում 3320 մարդ, ստացիոնար հսկողության տակ է  235 պացիենտ: