Մեկնարկել է «1+4»-ի ստաժավորման ծրագիրը

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմից հայտնում են ստաժավորման ծրագրի մասին՝ «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» («1+4» ծրագիր) օգտվող անձանց համար: Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավումը և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացին նպաստումը:

Ծրագրի շրջանակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցույթի միջոցով մասնակցել ստաժավորման ծրագրին: Ընտրված մասնակիցները 1-ից մինչև 6 ամիս ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավաբանական անձանց մոտ: Ծրագիրը հատկացված է 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների, իչպես նաև մագիստրատուրայի ավարտականների համար:

Պետական գերատեսչությունները և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 22-ը պետք է լրացնեն դիմումը: