ՆԱՏՕ-ի ԽՎ-ը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը

GWB : 0930-1250 North Atlantic Council (NAC) Summit. Prague, Czech Republic

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Այս մասին նշված է Լիսաբոնում ընդունված բանաձևում։

«Վեհաժողովը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը, այս երկրներում ապակայունացման, եվրաատլանտյան ինտեգրմանը խոչընդոտելու և էսկալացիա հրահրելու Ռուսաստանի փորձերը» — ասված է բանաձևում:

ԽՎ-ի փաստաթուղթը կոչ է անում նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին ակտիվացնել Վրաստանի և Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն ուղղված աջակցությունը: