Փետրվարի 23-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 19 869 թեստավորում, որից 13 410-ը հակամարմինների թեստով, 6 459-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 539 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262 796 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3457:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2,48%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,4%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 244
  • Աջարիա — 7
  • Իմերեթի — 59
  • Քվեմո Քարթլի — 22
  • Շիդա Քարթլի — 35
  • Գուրիա — 39
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 27
  • Կախեթի — 40
  • Մցխեթա Մթիանեթի — 8
  • Սամցխե-Ջավախեթի — 4
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: