Սաակաշվիլին Խազարաձեին խորհուրդ է տալիս մենաստան գնալ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին TBC բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեին խորհուրդ է տվել ձերբակալությունից խուսափելու դեպքում գնալ մենաստան ու մեղքերի թողություն խնդրել` բազմաթիվ մարդկանց դժբախտացնելու համար:

Այս մասին նախկին նախագահը գրել է ֆեյսբուքում: 

«Իմ նախագահության 9 տարիների ընթացքում իմ սեփականությունը չի փոփոխվել: Իսկ իմ նախագահության ընթացքում Խազարաձեի ունեցվածքը նվազագույնը 5 անգամ ավելացել է: Ու հիմա այդ «մարդը», իսկ իրականում անշնորհակալ մեկը ինձ մեղադրում է իր բիզնեսի վրա ճնշումների մեջ, ու դա այն ֆոնի վրա, երբ Իվանիշվիլին իրեն զրկում է ամեն ինչից ու իր գրպանը դնում: Ես Խազարաձեի փոխարեն, եթե իհարկե նա կարողանա խուսափել ձերբակալությունից, կգնայի մենաստան ու մեղքերի թողություն կխնդրի, բազմաթիվ մարդկանց դժբախտացնելու ու Բիձինա Իվանիշվիլիին ընտրություններում սատարելու համար», — գրում է Սաակաշվիլին: