Սոչիում Պուտինը կհանդիպի Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբային: Այս մասին ասվում է Կրեմլի էջում հրապարակված տեղեկատվությունում:

Հաղորդագրության համաձայն, հանդիպումը տեղի կունենա Սոչիում:

«Բանակցությունների ժամանակ նախատեսվում է ընթացիկ իրավիճակի և երկկողմ սոցիալ-տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին քննարկում»,- ասվում է հայտարարությունում:

Հատկանշական է, որ Աբխազիայում 2019 թվականի օգոստոսի 25-ին տեղի է ունենալու նախագահան ընտրություններ: