Տեսանյութ․ Դեսպանատունը Լարսում ՀՀ քաղաքացիներին սնունդ է տարել

Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեսպանության դիվանագետներն այսօր եղել են Վերին Լարսում։

Դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցրել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Հիշեցնենք՝ Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ  մեկնող ավտոբուսում թմրամիջոց են հայտնաբերել։ Ձերբակալվել է երեք անձ՝ վարորդն ու 2 ուղևոր:  Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվել են։

«Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով»,- գրված է դեսպանությա պաշտոնական էջում։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Posted by Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia on Saturday, November 23, 2019

Լուսանկարն ու տեսանյութը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության էջից