Թբիլիսիում չեղարկել են դեպի Երևան թռիչքը

Թբիլիսիում չեղարկվել է դեպի Երևան թռիչքը:

Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան 18:50-ին Թբիլիսիից Երևան պետք է կատարվեր Georgian Airways և Armenia Aircompany-ի չվերթը, սակայն Թբիլիսիում թռիչքը չեղարկեցին:

Թռիչքի չեղարկման պատճառը դեռևս հայտնի չէ:

«Ալիք մեդիան» բազմիցս փորձեց կապ հաստատել Georgian Airways-ի գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց զանգերին։ Հաշվի առնելով, որ ոչ աշխատանքային օր է, կազմակերպության գրասենյակում միայն հերթապահ աշխատակից էր, որը հաստատեց թռիչքի չեղարկումը, սակայն պատճառների մասին չխոսեց։