Թբիլիսիում հորդառատ անձրևը վնասներ է հասցրել, ընկել են ծառեր. տեսանյութ/լուսանկար

Թբիլիսիում հորդառատ անձրևը վնասներ է հասցրել։ 

«Ալիք մեդիան» հաղորդում է, որ այսօր Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը ողողել են մի շարք փողոցներ, քարերով լցրել դրանք:

Իսանի-Սամգորի թաղամասում նաև ծառեր են շրջվել: Հավլաբարում ծառն ընկել է կայանած մեքենայի վրա: