Թրամփը Վրաստանում ԱՄՆ դեսպան է առաջադրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին առաջադրել է Վրաստանում դեսպանի պաշտոնում:

Քելլի Դեգնանը ներկայումս Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ նավատորմի քաղաքական խորհրդատու է: Նա դիվանագիտական ​​ներկայացուցչություններում աշխատելու 25 տարվա փորձ ունի:

Դեգնանն առաջատար դիվանագիտական ​​պաշտոններ է վարել Իտալիայում, Կոսովոյում, Աֆղանստանում և Թուրքիայում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է մնացել 2018-ի մարտից ի վեր: 2015-ից 2018 թվականներին Վրաստանում ԱՄՆ դեսպանն էր Յան Քելլին:

ԱՄՆ Սենատը պետք է հաստատի Քելլի Դեգնանի թեկնածությունը: