ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիշում ենք հունիսի 20-ը»

Ռուսթավելիի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, բողոքի ցույց է ընթանում: Հավաքի կազմակերպիչները «Ամոթ է» շարժման անդամներն են:

Ցույցի կազմակերպիչների պնդմամբ՝ անցյալ տարվա հունիսի 20֊ին Թբիլիսիում տեղի ունեցածից ուղիղ մեկ տարի անց անգամ մեղավորները չեն պատժվել. Ներքին գործերի նախարարը, որը պատասխանատու էր կատարվածի համար, այժմ երկրի վարչապետն է, իսկ «Գավրիլովի բանտարկյալներն» ու քաղաքական հակառակորդները դեռևս անազատության մեջ են՝ «հեղաշրջման փորձի» մեղադրանքով:

«Ամոթ է» շարժման մասնակիցները շեշտում են նաև, որ վիրավորների մեծամասնությանը չի տրվել տուժողի կարգավիճակ, իսկ համամասնական ընտրակարգի վերաբերյալ խոստումներն էլ դեռ չեն կատարվել:

«Գավրիլովի գիշերից» մեկ տարի է անցել. բողոքի ցույց Թբիլիսիում

Posted by Aliq Media on Saturday, June 20, 2020