Վաղը Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

2020 թվականի փետրվարի 19-ին` ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայարտուն կրթամշակույթային կենտրոնը կազմակերպում է այցելություն և ծաղիկների խոնարհում Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին: Վաղը կկատարվի նաև հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև տեղի կունենա երջանկահիշատակ Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ վիրահայության շրջանում սկիզբ դրված և ավանդական դարձած միմյանց գրքեր նվիրելու արարողությունը:

Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» և «Հայարտուն», գիտամշակութային և երիտասարդական կենտրոնները և «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում են բոլորին: