Վրաստանի պետբյուջեի «լրացված» տարբերակը հնից չի տարբերվում

Վրաստանի կառավարությունը երկրորդ անգամ խորհրդարանին է  ներկայացրել հաջորդ տարվա պետբյուջեի ծրագիրը, սակայն այսպես կոչված` մշակված տարբերակը անփոփոխ է:

Ֆիննախից պարզաբանում են` կառավարությունը նոր բյուջեի վերջնական տարբերակի հետ կապված ակտիվ կհամագործակցի նորընտիր խորհրդարանի հետ:

«Հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները (2-րդ փուլի մասով) անհայտ են, խորհրդարանի բյուջեի փաստաթուղթը ներկայացնելու ժամկետում (նոյեմբերի 5) չեն թարմացվել: Կառավարությունն ուղարկում է նախորդ տարբերակը»,— ասված է բացատրական նամակում:

Ամենայն հավանականությամբ` պետբյուջեի հաստատման ընթացակարգերը կխախտվեն: Մասնավորապես, մշակված տարբերակը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում այն պետք է ուսումնասիրեն խմբակցություններն ու կոմիտեները, իսկ ոչ ուշ, քան նոյեմբերի 18-ը ծրագիրը պետք է  ներկայացվի լիագումար նիստին: Ինչպես սպասվում է, դեռևս գործող խորհրդարանը չի հավաքվի բյուջեի քննարկման համար:  Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը կառավարությունը խորհրդարանին կներկայացնի նոյեմբերի 30-ին: