Վրաստանում ցիտրուսի բերքը վտանգի տակ է

Վրաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով մանդարինի բերքը կարող է փչանալ՝ մտավախություն ունեն մասնագետները։

Օդերևութաբանները զգուշացրել են օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին՝ արևելյան Վրաստանում ու ֆերմերներին խորհուրդ են տալիս ժամանակին հավաքել բերքը։ Ցիտրուսներից ամենացրտադիմացկունը համարվում է մանդարինը։ Կրիտիկական համարվում է 7-8 աստիճան ցուրտը։

Շրջակա միջավայրի գործակալությունը հայտնում է, որ հանգստյան օրերին գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը զրոյից կիջնի։

Աջարիայում այս տարի սպասում են մինչև 55 հազար տոննա ցիտրուսային բերքի։ Ներքին շուկայում իրացնելուց բացի մանդարինը Վրաստանից արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Հայաստան։

Այս տարի ավանդական ներմուծող երկրներին կավելանան ևս 12-ը՝ այդ թվում Լիտվան, Սինգապուրը, Քաթարը, Սլովենիան։

Այս տարի մանդարինի գինը 60 թեթրիից (20 ցենտ) 1,5 լարի է (50 ցենտ)։