Վրաստանում գործազուրկ դարձածները 200 լարի կստանան

Վրաստանի կառավարությունը կաջակցի քաղաքացիներին, ովքեր հարկադիր գործազուրկ են դարձել՝ կորոնավիրուսի պատճառով:

Աշխատանքը կորցրած 350 000 քաղաքացի 6 ամսվա ընթացքում 1200 լարի ֆինանսական օգնություն կստանա՝ ամսական 200 լարի: Այդ մասին րոպեներ առաջ հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդում հակաճգնաժամային տնտեսական խմբի նիստում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ներկայացման ժամանակ: