Վրաստանում կարանտինային գոտում 120 հիվանդ կա

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հետ կապված գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել:

Վարչապետի լրատվական ծառայության տեղեկատվությամբ, խորհրդի այսօրվա նիստի ընթացքում Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը չի աճել, իսկ մինչ այս պահը վարակված երեք պացիենտի առողջական վիճակը կայուն է, որևէ բարդություն չի նկատվում: Նախարարը համակարգող խորհրդին տեղեկացրել է, որ 120 մարդ այս պահին գտնվում է կարանտինային գոտում:

Նիստի ընթացքում խոսվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող միջոցառումներից՝ այդ թվում հանրային վայրերում՝ տրանսպորտում, ստորգետնյա անցումներում, հանրային հաստատություններում՝ դպրոցներում, ծառայության կենտրոններում ախտահանման մասին: