Վրաստանում կորոնավիրուսի կասկածանքով 5 զինծառայող է հոսպիտալացվել

Ըստ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի, գրիպի նման ախտանիշներով համալսարանական կլինիկա են բերվել 5 զինծառայող, որոնք կորոնավիրուսի թեստ կանցնեն.

«Ընդամենը մի քանի ժամ առաջ գրիպի նման ախտանիշներով մեր կլինիկա են բերել հինգ զինծառայող: Ներկայումս նրանք անցնում են բոլոր կլինիկական-լաբորատոր հետազոտությունները: Նմուշներ ենք ուղարկել նաև Լուգարի կենտրոն: Այս պահին նրանց վիճակը կայուն է»:

Մարտի 26-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 77 հաստատված դեպք, 4055 մարդ կարանտինում է, իսկ 252-ը` հիվանդանոցում: Երկրում կա վերականգնման 10 դեպք: