Վրաստանում կորոնավիրուսից 10-րդ հիվանդն է մահացել

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ՝ տասներորդ հիվանդն է մահացել: Այս մասին տեղեկությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge-ում:

Նշվում է, որ 45-ամյա կինը բուժվում էր Գորիի զինվորական հոսպիտալում:

Նշենք, որ մայիսի 8-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 623 դեպք կա, որոնցից 288-ը արդեն առողջացել է:

Կարանտինում 4702 մարդ է, ստացիոնարում՝ 459: