Վրաստանում կորոնավիրուսից մահերի թիվը անցել է 5000-ի շեմը. հունիսի 11-ի տվյալները

Հունիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 695 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 352 649 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 37 842 թեստավորում, որից 23931-ը հակամարմինների արագ թեստով, 13911-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 797 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 337 820 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 5012:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1,84%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,67%, վերջին 7 օրվանը՝ 2.44%: