Վրաստանում մոտ 20 000 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով

Վրաստանում բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակման մոտ 20 000 դեպք կա. Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

Նրա խոսքով, Լուգարի լաբորատրիայում այս պահին երկու վարակված աշխատակից կա:

« Բժիշկներ, բուժքույրներ, սանիտարներ, վարորդներ, երկրի մասշտաբով մոտ 20 000 իմ կոլեգաներ վարակվել են, Լուգարի լաբորատորիայից՝ երկուսն են վարակվել: Ի դեպ, բուժաշխատողների դեպքում ներքին վարակի փոխանցում չի արձանագրվել»,- նշել է Իմնաձեն:  Նա ավելացրել է, որ գործող սահմանափակումներն արդյունք են տվել, կա վարակման դեպքերի նվազում:

Վրաստանի ողջ մասշտաբով վարակվել է ավելի քան 200 000 մարդ: