Վրաստանում շատ հիվանդներ ծայրահեղ ծանր են. Մահերի թիվը կավելանա

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել է, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահերի թիվն աճելու է:

Մոտ 400 մարդու արհեստական շնչառության սարք է միացված, բոլորը ծայրահեղ ծանր վիճակում են, արվում է ամեն ինչ նրանց կյանքը փրկելու համար:

Գամկղրելիձեն զգուշացնում է՝ օրվա ցուցանիշը` 49 մահ, բավականին բարձր ու մտահոգիչ թիվ է, ու հարկավոր է չափազանգ զգույշ լինել դեկտեմբերի 24-ից հետո, երբ կառավարության խոստացած` արգելքների ժամանակավոր մեղմացումը  կլինի:

Նույն թեմայով`

Վրաստանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ