Վրաստանում ՏԻՄ են ընտրում

Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընրատեղամասերը 08:00-ից բաց են ընտրողների առաջ:

Ընտրություններին մասնակցում են հետևյալ ուժերը․

1. «Երրորդ ուժ» — նախկին «Սրտատեգիա Աղմաշենեբելի»
2. «Եվրոպական Վրաստան. Շարժում հանուն Ազատության»
3. Նինո Բուրջանաձե. «Միացյալ Վրաստան – ժողովրդավարական շարժում»
4. «Շարժում պետությունը ժողովրդի համար»
5. «Միացյալ ազգային շարժում»
6. «Եվրոպական դեմոկրատներ»
7. Ալեկո Էլիսաշվիլի. «Քաղաքացիներ»
8. Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. «Վրաստանի հայրենասերների դաշինք»
9. «Լելոն հանուն Վրաստանի»
10. Շալվա Նաթելաշվիլի – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»
11. «Վրաստանի հանրապետական կուսակցություն»
12. «Օրենք և արդարություն»
13. «Վրաստան»
14. Գոգի Ծուլաիա. «Նոր քրիստոնեա-դեմոկրատներ»
15. «Մամուլի»
16. «Կանաչ Երկիր»
17. «Բարեփոխիչ»
18. Ջոնդի Բաղաթուրիա. «Քարթուլի դասի»
19. «Եվրոպացի սոցիալիստներ»
20. Գիորգի Լաղիձե. «Ապագա Վրաստան»
22. «Վրաստանի զարգացման կուսակցություն»
23. «Մեր միասնական Վրաստանը»
24. «Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»
25.  Գախարիա. «Վրաստանի համար»
26. «Ազատ ընտրություն. Նոր այլընտրանք»
27. «Սպիտակներ»
28. «Ազգային-ժողովրդավարական կուսակցություն»
29. Մամուկա Տուսկաձե. «Հանուն սոցիալական արդարության»
30. «Սոցիալիստական աշխատանքային կուսակցություն»
31. «ԷՌԻ»
32. Էլենե Խոշտարիա. «Դրոա»
33. Էկա Բեսելիա «Հանուն արդարության»
34. «Ձախ դաշինք»
35. Դավիթ Ճիճինաձե. «Տրիբունա»
36. «Գիրչի»
37. «Ազատ Վրաստան». Զազա Խատիաշվիլի, Կախա Կուկավա, Գրիգոլ Ջոջուա
38. Թամազ Մեճիաուրի. «Միասնական Վրաստանի համար»
39. «Ազատություն. Զվիադ Գամսախուրդիայի ուղին»
40. «Սախե +»
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»
42. «Դեմոկրատների դաշինք»
43. «Երրորդ ուղի»
44. Ժողովրդական կուսակցություն (գրանցման փուլում է)
45. Զուրաբ Գիրչի Ջափարիձե. «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»
46. «Վրաստանի եվրատլանտյան ուղին»
47. «Ազատ դեմոկրատներ»
48. Անա Դոլիձե. «Ժողովրդի համար»
49. «Բարեփոխիչներ»
50. Գաչեչիլաձե. «Կանաչների կուսակցություն»

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկագնելու մասին հրամանագիրը Վրաստանի նախագահը ստորագրել էր օգոստոսի 3-ին: «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ սակրեբուլոների (ավագանի) և քաղաքապետերի հերթական ընտրությունները նախագահը՝ վարչապետի ստորագրությամբ նշանակում է ընտրություններից 60 օր առաջ:

Օգոստոսի 3-ից  մեկնարկեց նաև նախընտրական քարոզարշավը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անց են կացվում փոփոխված ընտրական օրենսդրությամբ, ինչը նշանակում է, որ որոշ ընթացակարգեր տարբերվելու են նախորդ ընտրություններից:

Ինչո՞վ են կարևոր այս ՏԻՄ ընտրությունները

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ կես տարվա ներքաղաքական ճգնաժամն ավարտվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից մշակված համաձայնագրով: Միշելի միջնորդությամբ Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնագրում խոսվում էր երկրում առաջիկայում մի շարք ուղղություններով բարեփոխումներ անելու մասին, որոնցից մեկն ընտրական օրենսգրքի հավակնոտ բարեփոխումն էր:

Հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ընտրական բարեփոխումներին աջակցեց 86 պատգամավոր, դեմ էին երկուսը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ու «Լելո» կուսակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:

Ի՞նչ են ենթադրում ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծամասնական անդամների ընտրության համար կսահմանվի 40%-անոց շեմ: Օրենսդրական փաթեթում հիմնական նորությունը վերաբերում է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես, ի տարբերություն գործող օրենքի, 2021-ին ընտրված տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի համամասնական կլինեն:

Ի՞նչ սահմանադրական փոփոխություններ են սպասվում

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, Վրաստանի խորհրդարանն ընթացիկ շաբաթվանից կսկսի սահմանադրական փոփոխությունները: 91 պատգամավորների կողմից նախաձեռնած սահմանադրական օրենքի փոփոխության նախագծի համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրական շեմը 5 տոկոսի փոխարեն կլինի 2 տոկոս:

Ինչպես նաև, խորհրդարանում խմբակցություն կազմելու իրավունք կունենա նվազագույնը 4 պատգամավոր` նախկին 7-ի փոխարեն: Հաջորդ երկու գումարման խորհրդարանները գլխավոր դատախազին պետք է ընտրեն՝ խորհրդարանի լրիվ կազմի 3/5-ի աջակցությամբ: Սահմանադրական օրենքի փոփոխությունները վերաբերելու են միայն առաջիկա երկու գումարման խորհրդարաններին:

Հարկ է նշել, որ այս ՏԻՄ ընտրությունները Վրաստանի համար սովորական ընտրություններ չեն լինելու, քանի, որ ըստ վերոնշյալ «Միշելի փաստաթղթի», եթե իշխող կուսակցությունը չկարողանա ընտրություններին 43 տոկոսից ավելի աջակցություն ստանալ, 2022 թվականին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն:

Ավելի ուշ «Վրացական երազանքը» հայտարարեց «Միշելի փաստաթղթի»-ից դուրս գալու մասին:

«Միշելի փաստաթղթի»-ի մասին ավելին՝ այստեղ:

Ո՞րն է նորությունը

Նորույթը համամասնական ընտրակարգի շեմի իջեցումն է` մարզերում մինչև 3%, իսկ Թբիլիսիում` 2,5%: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի ՏԻՄ  ընտրություններում անցողիկ շեմը 4%-ն էր:

Ընտրական փոփոխությունները հիմնված են «Վրացական երազանքի» և «Քաղաքացիների» միջև ստորագրված հուշագրի վրա, որը այլ փոփոխությունների հետ, նախատեսում է ընտրություններում նաև նոր տեխնոլոգիաների ներդրում` էլեկտրոնային սարքերի միջոցով քվեարկություն, արդյունքների էլեկտրոնային եղանակով ընթերցում, ընտրողների մատնահետքերի գրանցում, տեսախցիկներ ընտրատեղամասերում։

Այնուամենայնիվ, արդյունքները իրավական ուժ կստանան միայն ձեռքով հաշվարկվելուց և էլեկտրոնային հաշվիչի արդյունքների հետ համեմատելուց հետո:

Քվեարկության օրն արգելվում են ընտրատեղամասից 100 մետր հեռավորության վրա մարդկանց կուտակումները, ընտրողների տեղաշարժը խոչընդոտելը կամ ցուցակագրումը։

Փոփոխվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից  արդյունքների վերահաշվարկի կանոնները: Եթե ​​մինչ այս տեղամասի արդյունքների հաշվարկը շրջանային հանձնաժողովի հայեցողությամբ էր, և հանձնաժողովը կարող էր բողոքի հիման վրա բացել կնքված փաթեթը և վերահաշվարկել արդյունքները, ապա այժմ ՏԸՀ -ն պարտավոր է վերահաշվարկել տեղամասի քվեարկության արդյունքները:

Այս մասին ավելին՝ այստեղ: